Լրահոս 24/7

ԼՂ-ն պիտի կարգավիճակ ստանա. Սամվել Շահրամանյան

Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով:

«Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ ու անխափան աշխատանքը:

Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նախագահի ինստիտուտը, ում խնդիրն է պատասխանատվություն ստանձնել առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում։ Վերջինս իրականացնելու համար չափազանց կարևոր է իրականության սթափ գնահատումը և պատրանքներից ազատվելը: Հարգելի պատգամավորներ՝ ես չեմ պատրաստվում ներկայացնել նախընտրական ծրագիրը դրա դասական իմաստով։

Ակնհայտ է, որ ռազմական դրության պայմաններում գործող նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում անցումային ժամակահատվածի համար նոր նախագահ ընտրելու սահմանադրական կարգավորումների նպատակն այն էր, որ անմիջական ժողովրդաիշխանության արտահայտման եղանակով ընտրված նախագահի կողմից որևէ պատճառով ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու և իր նախընտրական ծրագրերը անավարտ մնալու պարագայում երկիրը չմտնի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և նոյեմբերի 09-ի եռակողմ համաձայնագրով սառեցված արցախյան հակամարտության հերթական փուլը ոչ միայն անհնարին դարձրեց իրագործել գործող նախագահի նախընտրական ծրագիրը, այլ նաև առաջ բերեց մի շարք նոր անհետաձգելի խնդիրներ:

Հետևաբար, ներկա իրադրությունում նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնող թեկնածուն պետք է առավել կենտրոնանա ճգնաժամային իրավիճակի հաղթահարման, պետության առջև ծառացած գոյաբանական և ազգաբնակչության անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման վրա։ Վերջիններիս հիմնական դրույթներն ու նախանշվող գործողությունների արդյունքի տեսլական արդեն իսկ քննարկվել է խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկումներին մասնակցած բոլոր պատգամավորներին՝ հնչեցված հարցադրումների, հայտնած կարծիքների և առաջարկությունների, ինչպես նաև արտահայտած մտահոգությունների համար։

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունը Ազգային Ժողովին ներկայացրած քաղաքական բոլոր ուժերին։

Հարգելի պատգամավորներ՝ Ձեզ արդեն իսկ ներկայացրած տեսլականի էությունը կարելի է ամփոփել հետևյալ սեղմ ձևակերպմամբ. պետության ամրապնդում և ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում և օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում։

Իսկ ինչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայիս Արցախը: Հարգելի պատգամավորներ՝ գաղտնիք չեմ հայտնի, եթե ասեմ, որ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախի Հանրապետության մասնակի, իսկ այնուհետ նաև լրիվ շրջափակումը մի շարք խնդիրներ է առաջացրել Հանրապետության համար։ Անկասկած է, որ առկա իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունենում ՌԴ-հավաքական արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտությունն ու ՌԴ Ուկրաինա պատերազմը:

Այդ հակամարտությունն իր արտացոլումն է ստանում նաև մեր տարածաշրջանում՝ արցախյան հարցի կարգավորումը դիտարկելով որպես նշված հակամարտության շրջանակներում միմյանց դեմ իրականացվող քայլերի մի մասնիկ։ Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Իր հերթին Ադրբեջանը օգտվելով նշված, ինչպես նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու փաստից, աստիճանաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է: Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։

Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ։ Ավելին, նույնիսկ իրատեսական են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

2 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago