Լրահոս 24/7

Անկարան և Մոսկվան Սոչիի օրակարգերով համաձայնության չեն եկել. Շահան Գանտահարյան

«Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը պիտի դիտարկել ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում աշխուժացման քաղաքականության պարունակում»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում նշել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Հարցազրույցը ստորև.

– Ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում տարածաշրջանի մասին ոչինչ չխոսվեց։ Սա ի՞նչ է նշանակում․ ինչու՞ անդրադարձ չեղավ Հարավային Կովկասին։

– Հանդիպման օրակարգը, ըստ լրահոսի, երեք կետ էր ներառել՝ հացահատիկային գործարք, Սիրիա և հարավային Կովկաս։ Հրապարակումները կենտրոնացան հացահատիկային գործարքի վրա՝ ընդգծելով, որ համաձայնության չեն եկել։ Կարծում եմ՝ անպայման խոսել են նաև Կովկասից, բայց այդ մասին չեն հայտարարել։ Ի դեպ, առ այս պահը թվում է, որ չկա համաձայնություն թե՛ Սիրիայի և թե՛ Արցախի հարցերով։ Սիրիայի նախագահը հայտարարում էր, որ Անկարայի հետ հարաբերությունների բնականոնացումը թուրքական զորքերի՝ սիրիական տարածքներից հեռացմամբ է պայմանավորված։ Հետո Լավրովն ասաց, որ Դամասկոսի թույլտվությամբ Թուրքիան կարող է Սիրիայում պայքարել ահաբեկչության դեմ։ Սա ուղերձ էր Անկարային՝ «բազար» անելու։ Իսկ Արցախի հանգույցի կետը, կարծում եմ, Անկարայի դիրքն է՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման առումով։ Փաստորեն, այդ համաձայնությունը դեռևս չկա։

Կիպրոսի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ չեղարկում է Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Կիպրոս՝ կապված սահմանային խնդիրների հետ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սա․ ի՞նչ մեսիջներ ունի այցի չեղարկումը։

– Չեղարկումը կապված է Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինվորական կուտակումների հետ։ Ադրբեջանն էսկալացիայի նախադրյալներ է գրանցում․ դրանով է պայմանավորվում այցի հետաձգումը։ Ուշագրավ է նաև Կիպրոսի հանգամանքը, որ վերջերս թուրքական զորքերի կողմից նման ոտնձգություններ դիմակայեց ՄԱԿ-ի խաղաղապահ գոտում։ Երկու երկրներն էլ ունեն այնպիսի «հարևաններ», ովքեր միշտ պատրաստ են էսկալացիայի։ Այս չեղարկումը, գուցե, նաև միջազգային ընտանիքին ուղղված ահազանգ է Ադրբեջանի նախապատրաստություններին։ Ի վերջո, ադրբեջանական կուտակումների պատճառով չեղարկվում է ԵՄ-ի անդամ երկիր կատարվելիք այցը։

Ադրբեջանական կողմը ռազմական տեխնիկա և սպառազինություն է կուտակում ԼՂ և ՀՀ-ի հետ հարող սահմաններին։ Որքա՞ն է մեծ ռազմական էսկալացիայի հավանականությունը։

– Կարծում եմ՝ սա ճնշամիջոց է։ Բերձորի ուղղությամբ դեպքերը և միջանցքի փակումը նպատակադրում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը․ հիմա էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ կուտակումներն ու կրակոցներն են նպատակադրում Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի բացումը։ Ավելի շուտ, ճնշամիջոցների և շտապողականության տրամաբանությամբ, կարծում եմ, պետք է ընկալել այս երևույթները։

Հայ-ամերիկյան զորավարժություններ կանցկացվեն։ Անվտանգության տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի այս զորավարժությունը, և արդյո՞ք սա կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն անհանգստանու՞մ է զորավարժությունների անցկացմամբ։ Այս առնչությամբ ի՞նչ գործողությունների սպասենք ՌԴ-ից։

– Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը պիտի դիտարկել ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում աշխուժացման քաղաքականության պարունակում։ Հարավային Կովկասը որոշ ժամանակ է արդեն դադարել է զուտ ռուսական տիրույթ լինելուց։ Պարզ է, որ դա անհանգստացնում է ՌԴ-ին։ Եվ պատահական չէ, որ այդ զորավարժությունների անցկացման մասին արձագանքող լրատվություններին առընթեր վերարծարծվեց ՀԱՊԿ զորքերի տեղակայման հնարավորությունը հայաստանյան սահմաններին։ Սա աշխարհաքաղաքական մրցապայքար է տարածաշրջանում։ Որոշակի միտում տեսանելի է․ մի կողմից ուկրաինական ռազմաճակատը թեժ պահելով, մյուս կողմից ռուսական տիրույթներ թափանցելով՝ ԱՄՆ-ն սեղմում է ՌԴ-ի ազդեցության գոտիները։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago