Քաղաքականություն

G20-ի գագաթնաժողովում առաջընթաց չի գրանցվել Ուկրաինայի հարցում

G20-ի գագաթնաժողովն ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման հարցում առաջընթաց ակնկալելու վայր չէ: Գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրել է РИА Новости-ն։

«Սա այն տեղը չէ, որտեղ այսօր մեծ հաջողություններ կլինեին, հատկապես, երբ գործ ունենք իրավիճակի հետ, որն այսօր տիրում է տեղում… Սա այն տեղը չէ, որտեղ այս հարցում դիվանագիտական առաջընթաց կարող է լինել»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի հռչակագիրը հարված է եղել արևմտյան երկրներին՝ Ուկրաինային աջակցելու շուրջ համաշխարհային կոնսենսուսի բացակայության պատճառով։

Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Խմբի ղեկավարության գագաթնաժողովը տեղի է ունեցել Նյու Դելիում սեպտեմբերի 9-10-ը։ Դրան հրավիրված էին G20 երկրների և ինը այլ երկրների (Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Օման և Սինգապուր) առաջնորդներ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago