

Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են և անհանգստացած են Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններից։
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-20-ը Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում անցկացվում է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Ռազմական այս համագործակցությունն աննկատ չի մնացել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էլման Նասիրովն ընդծել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ զորավարժությունների կարևորությունը։
«Մենք պարզապես հայկական հողում ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների ականատեսը չենք, դրանք համատեղ զորավարժություններ են, որոնց մասնակցում են երկու պետություններ, որոնք համարվում են Ռուսաստանի և՛ դաշնակիցները, և՛ հակառակորդները: Այս համատեքստն այս զորավարժություններին տալիս է հատուկ աշխարհաքաղաքական նշանակություն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։
Խոսելով ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Նասիրովն ընդգծել է, որ «երկու երկրները ռազմավարական գործընկերներ են, որոնք ընդհանուր եզրեր ունեն միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են գլոբալ խաղաղությունը, անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը»։
Նա, սակայն, նշել է, որ ներկայում Ադրբեջանի օրակարգում ԱՄՆ-ի հետ զորավարժությունների անցկացման հեռանկար չկա։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…