

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիայի ընտրանու հետ խաղում 0-1 հաշվով։
Ցավոք, Հայաստանի հավաքականը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփվեց 12-րդ րոպեին՝ հյուրերի կատարմամբ։
Խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը Մոդրիչի խաղարկած անկյունայինից հետո մոտ տարածությունից կատարած հարվածով գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Արձանագրվեց խաղից դուրս վիճակ, սակայն հանդիպման ֆրանսիացի գլխավոր մրցավարը VAR-ով տեսակրկնությունը դիտելուց հետո որոշեց արձանագրել դարպասի գրավումը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Հավելենք, որ այս խաղում միջադեպ գրանցվեց հայ և խորվաթ երկրպագուների միջև՝ ծեծկռտուքի տեսքով։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…