Լրահոս 24/7

Վարչապետի խոսքով` առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել. Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես վերջերս իրավիճակի հետ կապված խոսել եմ Վ․ Պուտինի հետ։ Այդ զանգերի նպատակը և իմաստը այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ որոշ նրբություններից տեղեկացված չեն, իրենց տեղեկացնելն է։ Իսկ ՌԴ նախագահը վստահաբար դրա մասին տեղեկացված է։

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ ժամանակից մինչ այս պահը տասնյակ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կային, որոնք պետք էր նրանց հետ կիսել։ Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից հետո իրավիճակը չի փոխվել, նոր խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասաց Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

14 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago