

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք հետևողականորեն ընդգծում են Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը․
«Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ՝ այս գործընթացի համար, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում այն, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»:
Միաժամանակ, նա ասել է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար․
«Այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը և կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և մենք շարունակելու ենք հետևողականորեն զբաղվել այդ հարցով»,– ասել է նա։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…