

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ամերիկյան զորվարժություններին՝ շեշտելով, որ այն պետական գործընկերության շրջանակներում է իրականացվում և կապված չէ որևէ այլ գործողության հետ։
«Մենք պարբերաբար մարզվում և գործում ենք մեր գործընկերների հետ կողք կողքի՝ մարտական պատրաստվածությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի միջև փոխգործակցությունը:
Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և 2003 թվականից Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակներում ամուր հարաբերություններ է պահպանում Կանզասի ազգային գվարդիայի հետ:
Այնպես որ, ոչ, դա սովորական վարժություն է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ գործունեության հետ»,- ասել է նա:
Անդրադառնալով ՌԴ արձագանքին, Միլլերը նշել է․ «Կարծում եմ, որ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Ռուսաստանը ներխուժել է իր երկու հարևանների տարածք, պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասախոսություններ կարդալուց»:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…