

Ինչպես շատերդ գիտեք, մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մեջ ժամանակավոր դադար է առաջացել, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերահաշվարկում է նախաձեռնությանը միացած քաղաքացիների ձայները, դրան էլ զուգահեռ մայրաքաղաք Երևանում ավագանու ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Այս պայմաններում «Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները և հանրային վստահությունը՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը:
Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա:
Երեկվանից «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելությունը, այն հասանելի է մեր բոլոր քաղաքացիներին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 14 ուժեր, մրցակցությունը ավելի քան թեժ է, և ձեր ձայնը կարող է որոշիչ լինել, իսկ մենք հետամուտ կլինենք, որ այն որևէ կերպ չկեղծվի: Մինչ հանդիպում Երևանի ընտրական տեղամասերում»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…