2019-09-28
Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն (տեսանյութ) Ա1+
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։
Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն։
Նմանատիպ Նյութեր