Լրահոս 24/7

Ադրբեջանը համաձայն է միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման, Աղդամ-Ասկերան ճանապարհի բացման և «Կարմիր խաչի» կոմիտեի (ԿԽՄԿ) բեռնատարների՝ ԼՂ մուտքի թեմաներին։

«Ինչ վերաբերում է Լաչին ճանապարհի և Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհի միաժամանակյա օգտագործման հարցին, ինչպես Ադրբեջանը նշել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այդ երկու ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը։

Ցավոք սրտի, այս համաձայնության իրականացմանը խոչընդոտում է Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած, այսպես կոչված, ռեժիմը։

Կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ-Խանքենդի ճանապարհին զուգահեռ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», – հայտարարել է Հաջիզադեն։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago