Լրահոս 24/7

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության նշաններ ունի․ Բոբ Մենենդես

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանության բոլոր նշանները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար:

Մենենդեսը ներկայացրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

«Ադրբեջանում Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։

Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․․Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց մատնել սովի՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», – ասել է Մենենդեսը՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է անցյալ տարվա դեկտեմբերից։

Սենատորը հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին 9 ամիսների ընթացքում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը, որի պատճառով ավելացել են թերսնուցումից մահացության դեպքերը։

«Այս պահին ԱՄՆ-ն ձախողվում է։ ԱՄՆ-ն չի բավարարում հումանիտար կարիքները և հանրային կերպով բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», – ասել է Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago