

Արցախում վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` Արցախի նոր իշխանությունն այսօր հնարավորություն ունի որոշումներ կայացնելու, մինչ այդ, ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգը կանգնել էր:
«Քաղաքական որոշումներ չէր կայացվում, ինչն ավելի էր ծանրացնում ստեղծված իրավիճակը:
Այս պահին ձևավորվում է նոր իշանությունը, բայց այս պայմաններում գոնե որոշում կայացնող կա», – նշեց Աբրահամյանը:Նա ասաց, թե Արցախի իշխանության առաջնային խնդիրն է ապահովել ներքին կայունություն, որովհետև ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը նաև բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է ստեղծել:
«Բոլոր ռիսկերը պետք է հնարավոր լինի կառավարել»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…