Լրահոս 24/7

Ռուբեն Գևորգյանի դստեր հողատարածքի վրա կալանք է դրվել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք դնել վերոնշյալ տարածքի վրա: Քննիչի որոշման դեմ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Գ.-ի ներկայացուցչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր բողոք, որը մերժվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ բավարարվել:

Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր՝ միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Գ.-ի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2021 փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է նաև վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը (իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում):

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

15 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago