Լրահոս 24/7

ԱԱԾ-ն ստուգում է «Վագներ»-ի՝ մեծ թվով մարտիկների ՀՀ գալու վերաբերյալ հրապարակումները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է «Վագներ»-ի՝ մեծ թվով մարտիկների Հայաստան գալու վերաբերյալ հրապարակումները:

Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:

«ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: Ես, ինչքանով, որ տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով:

ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը: Այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել՝ վարչապետը պատասխանեց, որ ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago