Լրահոս 24/7

«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար կառավարությունը 15 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում, որոշեց 2023թ. սեպտեմբերին «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իրանականացվող «Հավք» ԱԹՍ մրցույթի կազմակերպման նպատակով 15 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել:

Հիմնադրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 2023 թվականի հուլիսին:

«Հավք» ԱԹՍ մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Կարևորելով Հայաստանում տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների պայմաններում, և ի աջակցություն տեխնոլոգիական ոլորտի սկսնակ թիմերին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է գտնում աջակցել նշված մրցույթի կազմակերպմանը, որի նպատակով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից 15,000.0 հազար դրամը ուղիղ դրամաշնորհի տեսքով հատկացնել Հիմնադրամին:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago