Լրահոս 24/7

Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ում շարունակվող լարվածությամբ. Պեսկով

«Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ, շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ և երկու կողմերին զսպվածության կոչ անում», – այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և որոշ ոլորտներում նույնիսկ աճի միտում ունի: Չնայած ամեն ինչին՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր:

Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, կոչ ենք անում երկուստեք զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- հայտարարել է Պեսկովը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

15 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

18 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago