Քաղաքականություն

«GALLUP International association»-ի հարցման արդյունքները հայտնի են

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, թե ինչպե՞ս են քվեարկելու երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին։ Հարցումներին մասնակցել է 802 երևանցի:

Հարցմանը մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի և Տիգրան Ավինյանի, 14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» ու Հայկ Մարությանի օգտին։

7,8 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ 6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանին, 5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիլյանին, 5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին, 3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստանին» և Դավիթ Խաժակյանին, 3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը և Վիկտոր Մնացականյանին:

Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 9,9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։

Թիվ 1

Recent Posts

Առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները

Ադրբեջանում արդեն երկրորդ օրը շարունակվող առատ տեղումների հետևանքով հեղեղվել են Բաքվի փողոցներն ու ճանապարհները։ Սոցիալական…

6 mins ago

Բարեփոխումները հնարավորություն են ընձեռում կանանց մայր դառնալու. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ…

18 mins ago

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում…

24 mins ago

Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, որոշում է ստորագրել, որով իր օգնականներից մեկին ազատել է…

27 mins ago

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի…

34 mins ago

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահին

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահ Իլիր Մետային։ Նրա փաստաբանը նշել է, որ քաղաքական գործչին առևանգել…

43 mins ago