Լրահոս 24/7

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ընտրարշավը:

«Մենք գիտենք, որ այդ քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա վստահությունը վայելող անձանց աննախադեպ միջամտության և ահաբեկման պայմաններում, որոնք փորձել են ապակայունացնել Մոլդովայում ժողովրդավարական գործընթացը»,- հայտարարել է Ստանոն՝ առանձնացնելով, մասնավորապես, ձայներ գնելու փորձերը և քարոզչությունը:

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ քվեարկությունը խափանելու ջանքերը շարունակվել են ամիսներ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերն էլ հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Եվրամիությանը միանալու Մոլդովայի ձգտմանը:

Մոլդովայում անցկացված հանրաքվեին է անդրադարձել նաև Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ապատեղեկատվության տարածումը չսասանեց մոլդովացիների վճռականությունը, «որի ձգտումը՝ միանալու եվրոպական ընտանիքին, էլ ավելի ուժեղացավ»:

«Մոլդովան կարող է հույս դնել մեր աջակցության վրա իր եվրոպական ճակատագրի իրականացման գործում»,- հավաստիացրել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ Մոլդովայի ԿԸՀ վերջին տվյալի՝ միաժամանակ անցկացվող հանրաքվեի և նախագահի ընտրության ժամանակ ԵՄ անդամակցության օգտին քվեարկել է ընտրողների 50,46 %-ը:

Նախագահի թեկնածուներից գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ընտրողների ձայների 42,45 %-ը, իսկ նրա հիմնական մրցակից, երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 25,98%-ը:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

2 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

11 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

21 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

31 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

43 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

52 mins ago