Հասարակություն

Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է։ 
Սեպտեմբերի 9-ին լայնամասշտաբ միջոցառումներով, մեծ շուքով նշվեց համազգային նշանակություն ունեցող, թե՛ ճարտարապետական, թե՛ շինարարության ծավալների, և թե՛ ֆունկցիոնալ իմաստով Հայաստանում եզակի այս կառույցի 40-ամյակը։ 

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կարևորելով մեր երկրում տեղի ունեցող մարզական, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացման գործում Մարզահամերգային համալիրի ունեցած դերը, հանդես եկավ որպես «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր։ 

Տոնական գեղեցիկ օրը սկսվեց առավոտյան 12-ից՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Դրան հաջորդեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված վազքի մարաթոնը, համալիրի հարակից այգու պիկնիկը, որն ուղեկցվեց սիրված երգիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, երեխաների համար կազմակերպված հետաքրքիր, զվարճալի և ուսուցողական միջոցառումները, հայկական ֆուտբոլի վետերանների և հանրային դեմքերի՝ երգիչների, քաղաքական, հասարակական գործիչների ֆուտբոլային խաղը։ Տոնական տրամադրությունն ամբողջացավ hամալիրի շուրջ երեկոյան շուրջպարով։ 

Համալիրն ի սկզբանե համազգային նշանակության կառույց է եղել, իր հարկի տակ ընդունել է նաև միջազգային մի շարք միջոցառումներ, մրցաշարեր։ Fast Bank-ում համոզված են, որ 40-ամյակի միջացառումները ևս մեկ անգամ կընդգծեն համալիրի կարևորությունն ու հետագա զարգացման, շենքի արդիականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան։ 

Թիվ 1

Recent Posts

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

10 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

25 mins ago

«Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:…

37 mins ago

Պուտինը BRICS-ի գագաթնաժողովում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ. հայտնել…

39 mins ago

Վարչապետի հաստատմանն են ներկայացվել ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով…

55 mins ago

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ…

56 mins ago