Լրահոս 24/7

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ շտապողականություն ենք դրսևորում, իսկ դիմացի կողմը չի ավարտել, այդ ժամանակ այս հարցը կտաք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գիգորյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը չի շտապում ավարտին հասցնել կանոնակարգի հետ կապված ներպետական գործընթացները:

Առանց կանոնակարգի հաստատման Տավուշում սահմանազատման գործընթացը սկսելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց.

«Իսկ ո՞վ է ասել, որ այս կանոնակարգի հաստատումը պարտադիր է մեկնարկի համար»:

Անդրադառնալով գործընթացի հետ կապված ռիսկերին՝ նա նշեց.

«Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է, որ եթե պրոբլեմ լինի՝ կա հարթակ, որտեղ այդ պրոբլեմը կարող ենք քննարկել»:

Պատասխանելով Ադրբեջանին տարածքներ զիջելու վերաբերյալ մեղադրանքներին՝ փոխվարչապետն ասաց.

«Սահմանազատման արդյունքում մենք Ադրբեջանից ո՛չ ստացել ենք, ո՛չ տվել ենք, վերականգնվել է սահմանը»:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago