ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությանը` Կառլա Դեժոնյեի ղեկավարությամբ։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել կիրակի օրը Երևանի ավագանու ընտրություններին պատվիրակության ներկայությունը և նրանց կողմից իրականացվելիք դիտորդական առաքելությունը։
Նախարարն ընդգծել է՝ չափազանց մեծ ուշադրություն է դրաձվել ընտրությունների նախապատրաստական, կազմակերպչական և բուն ընտրությունների կազմակերպման աշխատանքներին, որպեսզի ամեն ինչ լինի Ընտրական օրենսգրքին համահունչ։
Նախարար Սանոսյանը հավաստիացրել է, որ քարոզարշավի ընթացքում ընտրությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը ունեցել են հավասար հնարավորություններ իրենց գաղափարները, նախընտրական ծրագրերը ընտրողներին ներկայացնելու համար, կազմակերպվել են բանավեճեր, եղել են իրազեկման արշավներ․ «Այս ամենը վկայում է, որ քարոզարշավի համար բավական լավ միջավայր է եղել»,-ընդգծել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար ու թափանցիկ մթնոլորտում։
Պատվիրակության անդամները նախարարից հետաքրքրվել են ընտրական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությամբ։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…