Սեպտեմբերի 15-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորվել է քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանման, առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…