Լրահոս 24/7

Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է. վարչապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական երթին հաջորդած հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խոսեց կարգախոսի մասին՝ «Ասեք՝ կանենք»։

«Այս կարգախոսով մենք 2 իմաստ ենք ընդգծում՝ Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու, երկրորդը՝ համայնքի, մայրաքաղաքի ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցությունը, որ երևանցին մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր վերելքին»,- նշեց վարչապետը։

Նա նաև անդրադարձավ երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետերի թեկնածուների բանավեճին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերոջը, մեր թիմակցին՝ Տիգրան Ավինյանին, ով ներկայացավ որպես գործուն, իրավիճակին տիրապետող, որպես իսկական քաղաքապետ, ով նոր արագություն է տվել Երևանի 2018թ, նախընտրական ծրագրի իրականացմանը։

Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը։

Բեմում կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ, սա հեղափոխության արժեք է, սա ազատություն է։ Բոլոր բեմերն ազատ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք Ձեր ասելիքը։

Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե Ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ մեկ այլ բանավեճի չմասնակցողի, ով, վարաչպետի խոսքով, երևանցիներին կոչ էր անում քվեներով կրակել։

«Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր, ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։ Կրակելուց խոսողներին, Երևանն արյունով վերցնողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել։ Սա Ձեր ու Ձեր կնքահայրերի համար 1999թ․ չէ, հոկտեմբերը չէ և առավել ևս՝ 27-ը չէ։ Սա 2023-ն է, սեպտեմբերն է և 17-ն է։

Երևանցիներն իրենց քվեարկությամբ բանավեճը, քաղաքական մրցակիցներին և Երևանի ընտրողներին արհամարհողներին պետք է զրկեն Երևանի քաղաքապետի թեկնածուի գրանցումից։ Դուք այդ հնարավորությունն ունեք»,- նշեց վարչապեը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

13 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago