Լրահոս 24/7

Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում առաջարկել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։

«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», – ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ քառակողն հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Ղարաբաղի թեմայի հետ կապ չունեցող կողմերը։

«Ես այս հարցը ևս մեկ անգամ կքննարկեմ Ալիևի հետ։ Մենք կաշխատենք կոնկրետացնելու վրա և ուշադիր կհետևենք զարգացմանը», – նշել է Էրդողանը։

Թուրքիան Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է։

Անկարայից հաճախ է հնչում «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, իսկ Ռուսաստանը պաշտպանում է ադրբեջանական շահերն ու լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։Հայ – ադրբեջանական կարգավորման միջնորդներից Միացյալ Նահանգները վերջին շրջանում կոշտացրել է հռետորաբանությունը Ադրբեջանի նկատամբ։

Մյուս միջնորդ Եվրամիությունը դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանում, ինչը քննադատվում է Բաքվի ու Մոսկվայի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago