Լրահոս 24/7

Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աննա Հակոբյանը, որը նաև լուսանկարներ է հրապարակել։

Սեպտեմբերի 16-17-ն անցկացվող «Բերքի տոն»-ին՝ գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացված են Հայաստանի, Արցախի, հարևան Վրաստանի ու շատ այլ երկրների ֆերմերների, տնայնագործների թարմ և վերամշակված համեղ մրգերն ու բանջարեղենը և այլ բարիքներ։

Փառատոնն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ ու ավանդական երգ ու պարով։

Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենան մրցույթներ՝ երեք անվանակարգերում:

Տեղի կունենան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

15 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago