Լրահոս 24/7

ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը հրավիրված են եղել 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։

ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։

Հովակիմյանը հիշեցրեց, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելեց՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։

Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին Վահագն Հովակիմյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։

2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են․Մատչելիության գործիքակազմը,Նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ,Հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ – ԽՈՍՔ համակարգը, Տպագիր նյութերի աուդիո տարբերակներըԷլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։

Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց Ընտրական իրավունքներին վերաբերող՝ սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։

Իրականացվել է այդ տարածքների մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։

Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։ Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago