Լրահոս 24/7

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը պարտականությունները չի իրականացրել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:

Ճիշտ է` հիմնական բեռը զուգահեռ Բերձորով է մուտք գործել Արցախ, սակայն մեկ է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը, յուրաքանչյուրն իր մասով, պարտականությունները չի իրականացրել:

Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:

«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար, դեռ չեմ խոսում Արցախի ու Հայաստանի ՄԻԱԿ` կյանքի ճանապարհի մասին:

Միջազգային դերակատարների լռության պայմաններում, արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդին եզրին, որի պայմաններում ցանկացած սխալ կամ անզգույշ քայլ բերելու է ողբերգության»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

13 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago