Լրահոս 24/7

ԼՂ նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ: Այդ մասին հայտնում են ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները:

Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago