Լրահոս 24/7

Հայկական քոչարին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Uեպտեմբերի 16-ին և 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Մշակութային ժառանգության օրերի շրջանակներում այցելուները հնարավորություն են ունեցել շրջելու կազմակերպության կենտրոնակայանում, տեսնելու այնտեղ պահպանվող արվեստի հավաքածուները և, իհարկե, ծանոթանալու տարբեր տարածաշրջանների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներին։

Այս տարվա հոբելյանական տոնակատարության համար ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված հազարավոր ավանդույթներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրությունը կանգ էր առել ընդամենը 6 ավանդույթի վրա, որոնց թվում էր «Քոչարի. ավանդական խմբապարը», որը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Քոչարի հայկական խմբապարի հետ մեկտեղ ծրագրի մաս էին կազմում նաև Արջի փառատոների ավանդույթը (Անդորրա, Ֆրանսիա), Կապոեյրա պարային մարտարվեստը (Բրազիլիա), Ռումբան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Ֆլամենկոն (Իսպանիա) և Կրեմոնեզյան ջութակագործությունը (Իտալիա)։

Քոչարի հայկական ավանդական խմբապարը ներկայացնելու համար Կազմակերպությունը հրավիրել էր «Անի» ազգային պարախմբին։

Հատկանշական է, որ հայկական խմբապարի պատմությանը և խորհրդին ծանոթանալուց, ինչպես նաև դրա ավանդական և ժամանակակից մշակումները վայելելուց զատ ներկաները տեղում պարի հիմնական շարժումները սերտելու և միասին պարելու հնարավորություն են ունեցել։

Այսպիսով, 2017 թվականին «Քոչարի. ավանդական խմբապարի» գրանցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր պաշտոնական ծրագրում խմբապարի ներառումը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորման հերթական դրսևորումն էր։

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայում ոչ նյութական մշակութային ժառանգությունը բնութագրվում է որպես ավանդույթների, սովորույթների և մշակութային արտահայտությունների, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների այնպիսի ամբողջություն, որը մարդկանց որոշակի խմբերի, որոշ դեպքերում նաև անհատների կողմից ճանաչվում է որպես իրենց մշակութային ժառանգության մաս:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

48 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago