Լրահոս 24/7

Ե՞րբ տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը

Երեկ անցկացված Երևանի ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն և չի կարող ստանալ քաղաքապետի աթոռը։

Ավելի քան 234 հազար ընտրողների ձյաները բաշխվել են այսպես. «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ավելի քան 75 հազար քվե կամ ձայների 32,5 տոկոսը, «Ազգային առաջընթաց»-ը՝ ավելի քան 43 հազար քվե կամ ձայների 18,9 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայն»-ը՝ 9,7 տոկոսը։

Մյուս կուսակցությունների հավաքած ձայներն անցողիկ 4 տոկոսից պակաս էին։

Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը, մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը.

Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 14-ը՝ «Ազգային առաջընթաց»-ը, 12-ը՝ «Մայր Հայաստան»-ը, 8-ը՝ «Հանրապետություն»-ը և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։

«Շեմը հաղթահարած քաղաքական ուժերը պիտի սպասեն մինչև գործող ավագանու լիազորությունների ավարտը, ինչը ենթադրում է հոկտեմբերի 10: Հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանին պետք է գումարի առաջին նիստը, եթե որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ, ապա այդ դեպքում արդեն ավագանին պետք է երկշաբաթյա ժամկետում ընտրի քաղաքապետ», – ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Եթե այս 2 շաբաթվա ընթացքում ավագանու անդամները չկարողանան համաձայնության գալ ու ընտրել քաղաքապետի, կնշանակվեն նոր ընտրություններ։

Ավագանու կազմ անցած ուժերը արդեն սկսել են հայտարարել դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու իրենց պայմանների մասին։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago