Լրահոս 24/7

ԸԸՀ-ներում առկա է վերահաշվարկի մեկ դիմում

Երևանի բոլոր տաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1․ կետի պահանջով, այսօր ժամը 11։00-ին արտահերթ նիստ են գումարել և վիճակահանությամբ որոշել իրենց սպասարկման տարածքի այն երեք տեղամասերը, որոնցում պետք է վերահաշվարկ իրականացնեն։

ՀՀ ԸՕ վերը նշված դրույթը սահմանում է․ «Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում:

Վերահաշվարկի դիմումով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում: Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում»։

Բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են երեքական տեղամասեր, որոնցում վերահաշվարկ պետք է իրականացնեն։

ՀՀ ԸՕ 50-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ կարող են վերահաշվարկել այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ։

Ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ կիրականացնեն թիվ 1 ընտրատարածքում թվով 1, թիվ 2 ընտրատարածքում թվով 3, թիվ 3 ընտրատարածքում թվով 3, թիվ 4 ընտրատարածքում թվով 8, թիվ 6 ընտրատարածքում թվով 2, թիվ 7 ընտրատարածքում թվով 3, թիվ 8 ընտրատարածքում թվով 10, թիվ 9 ընտրատարածքում թվով 3 և թիվ 10 ընտրատարածքում թվով 6 տեղամասերում։Երևանի թվով 10 ընտրատարածքային հանձնաժողովներից վերահաշվարկի դիմում առկա է միայն թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ թվով մեկ դիմում։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago