Լրահոս 24/7

9 երեխաներից 3-ի վիճակը ծանր է․ ինչ իրավիճակ է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում

«Արեւիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն:

Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արեւիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում եւ վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը եւ թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երեւի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաեւ 8 երեխաներ:

Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաեւ միջազգային հանրության այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների եւ անկարողության հետեւանքն է»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago