

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ ծայրահեղ իրավիճակում, և այդ պատճառով մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Շոլցը։
Նա նշել է, որ խոսքը դիվանագիտության ուղի վերադառնալու և բոլոր խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում գտնելու փորձի մասին է, «որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հենց Ադրբեջանի ներսում»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…