Լրահոս 24/7

Սպասում ենք, որ ՀՀ-ն կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման տեսքով․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում նշել է․

«Հարավային Կովկասում խաղաղության, հանգստության և համագործակցության հաստատման ճանապարհին մեր առջև պատմական հնարավորություն է առկա։

Այս հնարավորությունը գնահատելու համար Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և լիարժեք կարգավորման նպատակով մի գործընթաց ենք սկսել։

Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։

Սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր խոստումները՝ Զանգեզուրի միջանցքի բացման գլխավորությամբ։ Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է։

Դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։ Բոլորի՝ ներառյալ հայերի՝ Ադրբեջանի տարածքներում խաղաղության մեջ, կողք-կողքի ապրելը մեր առաջնային նպատակը պիտի լինի։

Աջակցում ենք Ադրբեջանի՝ իր տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին, որի հետ գործում ենք «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

9 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago