

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդումներով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։
Նա ցավում է, որ այս մտահոգիչ զարգացումները հաջորդել են սեպտեմբերի 18-ին տեղի բնակչությանն այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրմանը:
Նա խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը, դիմել դեէսկալացիայի և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։
Նա շարունակում է մտահոգված լինել տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց բովանդակալից մարդասիրական հասանելիությունը:
Նա կողմերին կոչ է անում վերակենտրոնանալ տարածաշրջանում վստահության ձևավորման և երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի վրա»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…