Լրահոս 24/7

Իսկ ի՞նչ արեց Արցախի էլիտան` 2 տարվա փորձն աչքի տակ ունենալով․ վերլուծաբան

Վերլքւծաբան Նժդեհ Հովսեփյանը գրել է.

«2 տարի Ալիևը առանց երկվությունների և ամենօրյա ռեժիմով ասում էր` կամ ենթարկվում եք իմ իշխանությանը, կամ հեռանում եք։

2 տարի աներկբայելիորեն պարզ էր, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտը ԼՂ հայությանը Ալիևի ձեռքից չի փրկելու, չի պաշտպանելու և այնտեղ կանգնած է բացառապես ռուսական շահի համար, որը այժմ գերազանցապես համընկնում է ադրբեջանականի հետ։ Այստեղ որևէ բանական և իրազեկ մարդ տարակարծություն չէր կարող ունենալ։

Բոլոր միջազգային դերակատարները 2 տարի պնդում են, որ 2020թ. պատերազմի արդյունքները պետք է ճանաչվեն, որ ԼՂ-ը այլևս Ադրբեջանինն է և վերջինս սուվերեն իրավունք ունի այդ տերիտորիայի նկատմամբ։ Տեղի հայությանն էլ մեծահոգաբար նվիրում էին անվտանգության ու իրավունքների օդային երաշխիքներ։

2023թ. հուլիսի 24-ին ադրբեջանական «Թուրան» գործակալությունը մի հոդված հրապարակեց` մանրամասն նկարագրելով Ադրբեջանի հնարավոր ռազմական օպերացիան ԼՂ դեմ և ընդգծելով, որ գործողության համար պահը հասունացել է։

Իսկ ի՞նչ արեց Արցախի էլիտան` 2 տարվա փորձն աչքի տակ ունենալով և 2 ամիս առաջ պատերազմի մասին զգուշացված լինելով. ներքին «բազառներ», մեծախոսություններ, հույսի ու հավատի հայտարարություններ, ուխտադրուժ թշնամու ստերի մերկացում, թախտին նստել-սպասելու վճռական ակցիա ու զրո քաղաքականություն։

Աբսուրդ է, երբ հարաբերական խաղաղ ժամանակ պոռոտախոսում ես, թե «մենք կդիմադրենք ու երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում», իսկ պատերազմի պահին աղերսում ես նույն վերոնշյալ միջազգային հանրությանը` քեզ պաշտպանելու։ Ինչի՞ վրա էր հույսը, երբ մերժվում էին Ալիևի 2 առաջարկները հանդիպում անցկացնելու։ Նման դեպքում կար հստակ 3 քայլ` էվակուացիա, պատերազմի պատրաստություն և բանակցություններ։

Պատերազմի ռեսուրս, էվակուացիայի քաջություն, բանակցությունների կարողություն չունենալով` Ղարաբաղի էլիտան արեց միայն այն, ինչի հմտությունը ձեռք էր բերել տասնամյակներով` բառացիորեն ոչինչ, բացի ապավինելուց ռուսների ողորմածությանն ու վուդուի հույսով Ալիևի կործանմանը։

Այս անպատասխանատվությանը նույնիսկ ընկեր Փանջունին կնախանձեր։ Սա անգամ հանրային քաղաքական աղետ չէ այլևս, սա պարզ մարդկային ինքնապաշտպանական բնազդի բնաջնջում է»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

2 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

4 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

5 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

7 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

8 hours ago