Լրահոս 24/7

Ձեռք է բերվել պայմանավորվածություն ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, հայտնել է ՌԴ ՊՆ։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ», – ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, «այդ պայմանավորվածությունները կիրականացվեն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված»:

Ադրբեջանական APA գործակալությունը ևս հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ցուցումներ է տվել զորքերին՝ «հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման հետ կապված»։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

Չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի այս հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղից հայտնում են, որ կրակոցները չեն դադարել։

Թիվ 1

Recent Posts

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

6 minutes ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

2 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

3 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

3 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago