Լրահոս 24/7

Հրետակոծությունն ինտենսիվ է դարձել, անխտիր թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ Արցախի տարածքում

Ղեկավարությունը առայժմ որևէ բան չի ասել տարհանման մասին։ Այս մասին Արցախից «Փաստինֆո»-ին ասաց Հովիկ Ավանեսովը։

«Իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Ավելին՝ հրետակոծությունն ադրբեջանական ուժերի կողմից առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են տարբեր քաղաքացիական նշանակության օբյեկտներ Արցախի ողջ տարածքում։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը զերծ չի մնալու իր ահաբեկչական քաղաքականությունից և ամեն ինչ անելու է իր ցեղասպանական ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Այս ամենը՝ այս ցեղասպանությունը, որ այժմ տեղի է ունենում Արցախում, հանցակից է ամբողջ միջազգային հանրությունը»,-նշեց Հովիկ Ավանեսովը։

Ավանեսովը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, թուրքական բարձրաստիճան սպայակազմի ներգրավմամբ է կատարվում։ հենց իրենք են անմիջապես ղեկավարում այս ցեղասպանական գործողությունները։

«Պետք է հստակորեն գիտակցել, որ այս ամենն Արցախով չի սահմանափակվելու։ Որպես փորձագետ՝ վստահաբար ասում եմ՝ հաջորդ հարվածը լինելու է ՀՀ տարբեր ուղղություններով։

Ադրբեջանն ամեն ինչ անելու է դրա համար, և սա ՀՀ վրա լայնածավալ հարձակման ռազմական գործողության մեկնարկն է։ Դա պետք է շատ լավ հասկանալ ու սթափ գնահատել իրավիճակը, որպեսզի կանխվի գոնե դա»։

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

1 hour ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

3 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

5 hours ago