

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:
Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների վերաբերյալ եւ քննադատել է տարածաշրջանում երրորդ երկրների ներկայությունը։
Իր կողմից Աշտիյանին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գծերից մեկն է:
Նա նաեւ բարձր է գնահատել ՌԴ-ի հետ համագործակցության հաջողված փորձը, այդ թվում ՝ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարում։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…