Լրահոս 24/7

Միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արցախի բնակիչների հնարավոր մուտքը ՀՀ կազմակերպելու հարցով․ ՄՔԾ

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հերքում են լուրերը, թե Հայաստանը չի պատրաստվում ընդունել արցախցիներին։

Մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը տեղեկացրել է, որ որևէ արցախցի այս պահին Հայաստան չի տեղափոխվել և նրանց ընդունել կամ չընդունելու հարց չկա։

Ավելին, նրա փոխանցմամբ՝ միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արցախի բնակիչների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցով։

«Ամենատարբեր պատասխանատու գերատեսչությունների հետ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներն Հայաստանում տեղավորելու հարցը»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։

Իսկ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լուսանկարներ են տարածվում, որ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

4 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago