

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ` նախարարը հույս է հայտնել, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միության անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները և խստագույնս կդատապարտեն դրանք:
Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Եվրոպական միությունը չափազանց մտահոգված է ռազմական էսկալացիայի կապակցությամբ։
Դեսպանը շեշտել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն ու հույս հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և բարենպաստ միջավայր կստեղծվի կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար։ Մարագոսը նշել է, որ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին և անընդմեջ կապի մեջ է գտնվում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:
Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության ոլորտում ԵՄ հետ համագործակցությանը, դրա շրջանակներում ձեռք բերված արդյունքներին և նախանշվող ծրագրերին:
Դեսպան Մարագոսը առանձնակի նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն դատաիրավական ոլորտով, այլ տարածվում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտների վրա:Կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով իրականացված և ընթացող ծրագրերն ու նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների օրակարգը:
Մասնավորապես ընդգծվել է համատեղ ձեռքբերումներն օրենսդրական դաշտի բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի ծառայության այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտների ներդրման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման, թվայնացման օրակարգի և մի շարք այլ ուղղությունները:
Առանձնակի անդրադարձ է կատարվել «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, և դրա բացառիկ կարևորությանը ընթացիկ դատաիրավական բարեփոխումների գործընթացում:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ), դրա շրջանակներում համագործակցության ընդլայնման և վերահսկողական մեխանիզմների ամրապնդման հարցերին:
Այս համատեքստում նախարարն ու դեսպանը քննարկել են հետագա քայլերը, մասնավորապես՝ ՀԸԳՀ Կոմիտեի և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստերի կազմակերպման հարցերը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…