

Ունենք որոշում՝ ստեղծել ազգային կոմիտե, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ՀՅԴ գրասենյակում մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաքին:
«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում՝ առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի իր հաղթական ավարտին՝ դա կկոչվի ազգային կոմիտե:
Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը», – ներկայացրեց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այդ ծրագրի շրջանակներում խորհրդարանական ընդդիմությունը օգտվելու է Ազգային ժողովում իմփիչմենթ սկսելու գործընթացից:
«Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորած ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից հստակ ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր:
Սիրելի հայրենակիցներ, բոլորն ասում են՝ ամեն ինչ վերջացել է, արդեն ուշ է, ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ», – ասաց նա:
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…