Լրահոս 24/7

Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները. Պողոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը գրել է.

Ասում են` խոսքն ուժ ունի. երբ ասում ես, հասնում է տիեզերք և մի օր անպայման վերադառնում բազմապատկված։

Դե ուրեմն մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ` օգտագործեք միայն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթները։

Գործող իշխանությունից էլ պահանջելու ոչ մի բան չունեմ, միայն ինքս ինձնից եմ պահանջում, բայց խնդրել հանրությանը, հուսամ, դեռ կարող եմ։

Լրատվական դաշտ, անհատական լրագրողներ, հարգելի խմբագիրներ, հայկական գիտական և փորձագիտական հանրություն, քաղաքական հասարակական հանրային կամ պետական գործիչներ, հասարակ հայ մարդ և իմ ընկերներ ու հարազատներ, օգտագործեք միայն Արցախի հանրապետություն կամ ԼՂՀ ձևակերպում։

Մի օր հուսալով, որ կհզորանանք, մեր օրոք կամ մեր գալիք սերունդների, կկարողանանք օգտվել մեր իրավունքից, եթե այն պահպանենք։ Ուժն է ծնում իրավունքը, բայց պահպանված իրավունքը կօգնի վերգտնել ուժը։

Հ.Գ. Մեր պատերազմը չի ավարտվել և կլինի միշտ մեր հետ քանի հայ է ապրում այս աշխարհի ցանկացած կետում։ Դա ես չեմ ասել, մեր թշնամին է ասում և ամեն օրվա գործողությամբ հաստատում։ Իսկ մենք ասում ենք, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։

Հանձնվել ինքս իմ մեջ չեմ պատրաստվում, ու դեռ կգա այն օրը, երբ ես կամ գալիք սերունդս պապական շուշաբանդում կնստի ու կնայի ազատագրված մեր Շուշիին։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago