Լրահոս 24/7

Կշարունակենք սատարել հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից Անկախության տոնի կապակցությամբ լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին։

1991թ․ հռչակելով իր անկախությունը Խոհրդային Միությունից՝ Հայաստանն ընտրեց անկախության ու ինքնորոշման ուղին։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հանձնառությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների ապահովմանն ու ամրապնդմանը, իրավունքի գերակայությանն ու արդարությանը բոլորի հայերի համար։ Այս արժեքները համահունչ են մեր արժեքներին, և մենք հպարտ ենք լինել Հայաստանի գործընկերն այս ուղղություններում։

Մենք կշարունակենք սատարել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և շարունակում է հանձնառու լինել կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում, որի ներքո հարգված կլինեն բոլորի իրավունքները։

Մենք կշարունակենք ջանքերը մեր երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Հայ ժողովրդին առաջիկա տարում մաղթում եմ բարեկեցություն ու խաղաղություն»,– ասված է ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

22 hours ago