Լրահոս 24/7

Կան բոլոր նախադրյալները, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանում տևական հրադադար կհաստատվի:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրել են, որ օգնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ հեռանալ վտանգավոր շրջաններից: «Հուսով ենք՝ այժմ պայմաններ կստեղծվեն, որ տարհանվածները վերադառնան իրենց բնակության վայրեր»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին դեռ հստակություն չկա, առաջիկայում այդ հարցով երեք երկրի փոխվարչապետների մակարդակով հանդիպում ևս նախատեսված չէ: Պեսկովը նաև մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությանը, նշել՝ հետաքննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

«Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը ներողություն է խնդրել կատարվածի համար: Տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը որոշ մարդկանց ազատել է պաշտոնից: Կան ձերբակալվածներ»,- տեղեկացրել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին: «Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: Չնայած դեռ տեխնիկական շատ հարցեր կան, սակայն բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի մոտենալ եզրագծին»,- կարծիք է հայտնել Պեսկովը:

Նա հավելել է՝ հստակ ժամկետներ ոչ ոք ասել չի կարող: «Սակայն հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը՝ որպես այդպիսին, լուծված է, կարելի է ասել, որ էական առաջընթացն ապահովված է»,- շեշտել է ՌԴ նախագահի խոսնակը։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

11 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

11 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

12 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

12 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

12 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

12 hours ago