Հայաստան
01.10.2019

Այսօր Երևանում մեկնարկում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այսօր Երևանում մեկնարկում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

 

Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Այն ընթանալու է նեղ եւ ընդլայնված կազմերով։

Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան կժամանի այսօր։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵՏՄ-ում Մոլդովայի դիտորդ պետության կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ։

ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա եւ գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը մասնակցում է որպես  դիտորդ պետության նախագահ, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր։ 2019-ին միությունը նախագահում է Հայաստանը։

Օրակարգում ներառված են երրորդ երկրների եւ միավորումների հետ միջազգային տնտեսական համագործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ եւ մի շարք այլ հարցեր։

Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է ստորագրել Համաձայնագիր ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ Շրջանակային համաձայնագիր ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին։ Փաստաթղթերը կստորագրեն ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, միության փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցերի համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամը։

Լրահոս
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
19:33
Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
18:13
դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
16:46
Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
15:16
Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
15:05
Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
13:56
Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
13:55
​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
13:20
Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
11:53
Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով