Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
Ինչպես տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտեն-ի ֆեյսբուքյան էջից, այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։
Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

















