Լրահոս 24/7
22.09.2023

«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենն ու դայակը հարվածել են երեխաներին

«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենն ու դայակը հարվածել են երեխաներին

Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022թ. հունվարին ծնված երեխային հարվածելու և իր որդու հասցեին վերջինիս և մանկապարտեզի տնօրենի կողմից անվայել արտահայտություններ հնչեցնելու, բիրտ վերաբերմունք ցուցաբերելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում հաղորդում ներկայացրած ծնողը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել այլ տեսագրություններ ևս, որոնց զննությամբ տվյալներ են ստացվել նաև՝ մանկապարտեզի մանկահասակ այլ երեխաների նկատմամբ նմանատիպ ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, ինչպես նաև՝ մանկապարտեզի աշխատակիցներն ու տնօրենը։ Ուսումնասիրվել են վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, 2023թ. օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 12-ին և 14-ին մանկապարտեզի խնամքին հանձնված երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել՝ տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք, իսկ մաքրուհու նկատմամբ՝ վարչական հսկողություն, 1մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
13:56
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
13:44
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
13:14
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
12:53
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
12:41
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան