Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նշեց, որ ինտեգրացիոն գործընթացները բարերար ազդեցեություն են ունենում անդամ երկրների տնտեսական աճի վրա: «Միևնույն ժամանակ, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել առևտրի և ծառայությունների ոլորտում առկա խոչընդոտները համակարգված ձևով վերացնելուն: Որպես առաջնահերթություն պետք է ձևավորել ընդհանուր ֆինանսական շուկա: Այդ փաստաթուղթը կդառնա ճանապարհային քարտեզ՝ բանկային ծառայությունների ոլորտում ընդհանրական կանոնների հաստատման գործում: Լավ տեմպերով է ընթանում էներգետիկայի ոլորտում օրենսդրության կատարելագործումը: Կարծում ենք՝ առաջիկայում ուժի մեջ կմտնի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման վերաբերյալ համաձայնագիրը: Էներգետիկ ընդհանուր տարածքը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքների մասնական շուկա ձևավորելու հետ միաժամանակ՝ 2025-ին: Այստեղ առաջին հերթին գազի տարանցման օրենսդրությունը պետք է միասնականացվի»,- ասաց ՌԴ նախագահը։
Վերջինս ողջունեց գագաթնաժողովին հրավիրյալի կարգավիճակ ունեցող երկրներին: Առանձնացրեց Սինգապուրին՝ որպես կայուն տնտեսությամբ ու լավ վարչական կարգավորումներ ունեցող երկրի:
Հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Այն հնարավորություն կտա խթանել ապրանքաշրջանառությունը, կնպաստի ներդրումների աճին: «Առհասարակի մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է»,- նշեց ՌԴ ղեկավարը:

















